Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն

11.02.2025

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ հավաք-խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Արմավիրի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնի պարտականությունները ժամանակավոր կատարող Վարդան Ղազարյանը, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը ներկայացրեց հավաք-խորհրդակցության նպատակը՝ կարևորելով մարզի ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության դերը, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական և որակական մեխանիզմների խթանման, շահադրդման և ուսումնառության գրավչության բարձրացման հարցերը:

Այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը ներկայացրեց ռազմական համալսարանում իրականացված և ընթացիկ բարեփոխումները, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև համալսարանում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները:

Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13