Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի բիզնեսի աջակցման համաժողովին

12.02.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը փետրվարի 11-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ներկա է գտնվել Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) բիզնեսի աջակցման համաժողովին, որը համախմբել էր ավելի քան 200 բիզնես ընկերություն՝ քննարկելու բիզնեսի աջակցման ծրագրերը, խոչընդոտներն ու դրանց լուծումները։

Համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․

  • Պետություն-մասնավոր համագործակցություն
  • Համաշխարհային շուկաներ մուտք գործելու ռիսկերը և անհրաժեշտությունը
  • Բիզնեսի խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները
  • Բիզնեսի խթանման կարևոր գործիքները
  • Աջակցման և ներդրումային ծրագրերը
  • 2025 թվականին կայանալիք IBRS Council-ի տեղական և միջազգային ծրագրերը

Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել առաջիկա միջազգային ծրագրերի նկատմամբ, որոնք կանցկացվեն ապրիլին Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ գործարար նախաձեռնություններին մասնակցելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13