Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Արսեն Խաչատրյանին
12.02.2025
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Արսեն Խաչատրյանին:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
տեղի ունեցավ քննարկում բնապահպանական հիմնահարցերի շուրջ։
Կարևորելով հանդիպումը` Արգիշտի Մեխակյանը նշեց, որ մարզում արձանագրված թերացումներն ու խախտումները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սերտ համագործակցել ոչ միայն բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, համայնքների ղեկավարների, այլև ուժային կառույցների հետ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Արսեն Խաչատրյանը ևս կարևորեց համատեղ քննարկումներն ու ոլորտին առնչվող խնդիրների լուծմանը միասնական ջանքերով հասնելը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի առաջնային բնապահպանական խնդիրներին, քննարկվեցին դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերը, բնակչության իրազեկվածությանն ուղղված աշխատանքների գործընթացը և այլ հարցեր։