Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը
12.02.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ուիլ Օ'Րարքը և ներկայացուցիչներ, գործընկեր դպրոցների տնօրեններ, շահառուներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը խոսել է ծրագրի կարևորության մասին, երիտասարդների՝ քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքային կյանքին ակտիվ ներգրավվածություն ունենալու կարևոր առաքելության մասին:
Միջոցառման ընթացքում կենտրոնի համակարգող Նռանի Մեխակյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ծրագրերում ընդգրկված երիտասարդների ձեռքբերումները, միջազգային համագործակցությունների շրջանակը և այլն:
Նշենք, որ կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու նպատակով, ինչպես նաև բարենպաստ միջավայր է՝ պատանիների և երիտասարդների սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար:
Միջոցառման վերջում ներկաները հնարավորություն ունեցան զրուցել կենտրոնի շահառու երիտասարդների հետ, լսել նրանց առաջարկներն ու ապագայում իրականացվելիք ծրագրերը: