Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի գրասենյակի Մարդասիրական և կամավորական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանի հետ
12.02.2025
Փետրվարի 12-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի գրասենյակի Մարդասիրական և կամավորական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական, կրթական և այլ կարիքներին։
Տիկին Մարգարյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար, ներկայացրեց այցի նպատակն ու առաջիկա ծրագրերը։
Քննարկվել են նաև բարեգործական նախաձեռնություններին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի առարկայական քննարկում և համատեղել ջանքերը՝ ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար։