Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն ընդունել է 2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կայացած Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի ժամանակ Արմավիրի մարզը ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին

18.02.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունել է 2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կայացած Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի ժամանակ Արմավիրի մարզը ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին։

Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհավորել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին մասնակցության և ձեռքբերումների համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մարզիկներն էլ ավելի պատրաստված կներկայանան և ավելի մեծ ձեռքբերումներ կունենան սպորտի ոլորտում։

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել նաև համայնքների ղեկավարներին՝ թիմերին ցուցաբերած աջակցության և համահայկական խաղերին բարձր մակարդակով մասնակցություն ապահովելու համար:

Մարզիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Արմավիրի մարզպետի աշխատակազմին աջակցության և իրենց կողքին լինելու համար։
Հանդիպման վերջում մարզպետը մարզիկներին և մարզիչներին հանձնեց պատվոգրեր։

Նշենք, որ 2025թ. փետրվարի 1-7-ը Ջերմուկ քաղաքում կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ՀՀ Արմավիրի մարզից մասնակցել են 6 համայնքներ՝ 4 մարզաձևերից՝ շախմատ, լեռնադահուկային սպորտ, ձնամարտ, սպորտային պարեր։

Սպորտային պարերի մրցույթում
1-ին մրցանակի է արժանացել Վաղարշապատ համայնքի «Էլիտա» պարային համույթը,
3-րդ մրցանակի՝ Վաղարշապատ համայնքի «Ին Դենս» պարային համույթը,
3-րդ մրցանակի է արժանացել Խոյ համայնքի ձնամարտի թիմը,
3-րդ տեղն է նվաճել Արմավիր համայնքի ներկայացուցիչ Աստղիկ Հակոբյանը շախմատի մրցաշարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13