Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

18.02.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ և համառոտ ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների ու այլ ոլորտներում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ խնդիրներին։

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արմավիր այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ մարզում տիրող իրավիճակին, ինչպես նաև մարզային իշխանության հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիները։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել ու ընդլայնել հայ-շվեդական համագործակցությունն Արմավիրի մարզում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 16:15:13