Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիրք նվիրելու օրվա առթիվ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր այցելել է մարզային գրադարան և Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
19.02.2025
Գիրք նվիրելու օրվա առթիվ այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի մարզային գրադարան։
Մարզի ղեկավարը մասնակցել է գրադարանի փոքրիկ ընթերցասերների կողմից կազմակերպված միջոցառումներին, որոնք նվիրված էին հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին։
Արգիշտի Մեխակյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին գիրք նվիրելու օրվա առթիվ և նշեց գրքի և ընթերցանության կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում։
Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանի հետ մարզպետը շրջեց գրադարանում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, գրքային ֆոնդի համալրմանը, գրադարանի շենքային պայմաններին և իրականացվող նորարարական գործընթացներին։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Արգիշտի Մեխակյանը գրքեր նվիրեց ինչպես գրադարանին, այնպես էլ պատահական անցորդներին։
Աշխատանքային օրվա ընթացքում մարզի ղեկավարն այցելեց նաև Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց։
Տնօրեն Գևորգ Առաքելյանի ուղեկցությամբ Արգիշտի Մեխակյանը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքին, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ։