Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Էջմիածնի» ԲԿ՝ տեսակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Արման Մանուկյանի նորածին եղբորն ու ծնողներին
22.02.2025
Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Էջմիածնի» ԲԿ՝ տեսակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Արման Մանուկյանի նորածին եղբորն ու ծնողներին:
Բժշկական կենտրոնում մարզպետին դիմավորեց հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հայրը՝ Գեղամ Ղազարյանը՝ փոքրիկ Սամվելին գրկած:
Գեղամ և Նուշիկ Ղազարյանները եկել էին կիսելու իրենց ընկերներ՝ Սամվել և Հրանուշ Մանուկյանների ուրախությունը:
Այնուհետև Արգիշտի Մեխակյանը տեսակցեց Սամվել և Հրանուշ Մանուկյանների նորածին որդուն, ում անվանակոչել էին Արման՝ ի հիշատակ հերոս եղբոր:
Փոքրիկը ծնվել է 3 կգ 500 գրամ քաշով, առողջ է և շուտով ծնողների հետ կուղևորվի Գյումրի, որտեղ նրանց մեծ ոգևորությամբ սպասում են ընտանիքի անդամներն ու հարազատները:
Մարզի ղեկավարն իր խոսքում շնորհավորեց ծնողներին ու հարազատներին՝ մաղթելով առողջություն և բազում երջանիկ ակնթարթներ:
«Էջմիածնի» ԲԿ-ի տնօրեն Գոռ Ասատրյանի հետ մարզի ղեկավարը նաև այցելեց վերջին օրերին ծննդաբերած կանանց և նորածիններին, շրջեց բժշկական կենտրոնում, ծանոթացավ առկա խնդիրներին, քննարկեցինք դրանց հնարավոր լուծումները: