Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը
26.02.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների և ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ծառայությունների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները և այլոք:
Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Արգիշտի Մեխակյանը, ներկայացրեց մարզպետի աշխատակազմի 2024 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքները և նախատեսվող ծրագրերը:
Մարզխորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցով զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը՝ ներկայացնելով մարզի համայնքներում 2024 թվականի երկրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նիստի ընթացքում հանդես եկավ Հակակարկտային պաշտպանության նոր սեզոնին նախապատրաստվելու և ոռոգման համակարգերի մաքրման ու վերականգման աշխատանքների վերաբերյալ հայտարարությամբ:
Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ: