Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես
27.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը կանցկացնի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:
Այն միտված է մշակութային կրթության, մասնավորապես՝ կերպարվեստի ոլորտում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:
Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը, և ըստ այդմ՝ աշխատանքներում պետք է արծարծվի խաղաղության թեման։
Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ երկու տարիքային խմբերում:
Աշխատանքները և հայտը ընդունվում են 2025 թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ը:
Մասնակցության կարգը և այլ մանրամասներ➡ https://escs.am/am/news/27661