Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլի խաղերը
04.03.2025
Ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլի խաղերը: Խաղերն անցկացվել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքներում:
Մրցումներին 10-12 տարեկանների խմբում մասնակցել են 17, իսկ 13-15 տարեկանների խմբում՝ 25 դպրոցների թիմեր:
10-12 տարեկանների խմբում համայնքային փուլի հաղթողներն են Արգավանդի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը, իսկ 13-15 տարեկանների խմբում՝ Մեծամորի թիվ 1, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 և Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերն առաջիկայում կմասնակցեն մարզային փուլի մրցաշարին: Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակից թիմերին: