Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման թեմայով դասընթաց

06.03.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում անցկացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ, ՓԾ գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանի, նույն բաժնի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման թեմայով դասընթացը, որին մասնակցել է Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը:

Դասընթացին ներգարավված են եղել համայնքներից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման պատասխանատուներ, համապատասխան մասնագետներ, մանկապարտեզների տնօրեններ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, տրվել են համապատասխան պլանների օրինակելի ձևեր և նյութեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:35:18