Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանի հետ
06.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) երևանյան գրասենյակում հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔՈԱՖ–ի կողմից ավելի քան 20 տարի Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող ծրագրերն ու դրանց ազդեցությունը։ Արգիշտի Մեխակյանին ներկայացվել է Արմավիրի մարզի շուրջ 90 հա տարածքում կառուցվելիք ՍՄԱՐԹ ավանի կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը։
Մարզպետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու իրականացվող ծրագրերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կկազմակերպել մարզպետի այցը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն՝ ծրագրերին տեղում ավելի մանրամասն ծանոթանալու համար։