Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2025

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է օրինակ իր ուժեղ կամքով, խոհեմությամբ, խոնարհությամբ, անսահման համբերատարությամբ ու նվիրումով, ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ և ազգային դիմագիծն անսասան պահելու իր կարողությամբ։
Այսօր ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ ձեր անխոնջ աշխատանքի, սիրո, հոգատարության և ուժի համար։
Դուք եք ընտանիքների ջերմությունը, հասարակության զարգացման շարժիչ ուժը և ապագա սերունդների ոգեշնչման աղբյուրը։ Ձեր նվիրվածությունն ու բարությունն աշխարհն ավելի լուսավոր են դարձնում, իսկ ձեր հաստատակամությունն ու տոկունությունը՝ օրինակ բոլորիս համար։
Սիրելի՛ կանայք, եղեք անվախ ձեր երազանքներում և համարձակ՝ դրանք իրականություն դարձնելու ճանապարհին։
Թող այս լուսավոր տոնի ջերմ մաղթանքներն ուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում՝ տոնի վերածելով յուրաքանչյուր օր։
Դուք արժանի եք լավագույնին։