Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շաբաթվա աշխատանքային ընթացքը մեկնարկվեց խորհրդակցությամբ
10.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։
Ներկայացվել է նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ ճանապարհաշինական, դպրոցաշինական աշխատանքները, մանկապարտեզների կառուցումն ու այլ ծրագրեր։
Այնուհետև քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին մարզպետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։