Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը
11.03.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը։
Հաշվետվության լսմանը մասնակցել են Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, գործընկեր դպրոցների տնօրեններ, հյուրեր:
Արգիշտի Մեխակյանը ողջունել է ներկաներին, ընդգծել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի գործունեության կարևորությունը, ինչպես նաև երիտասարդների՝ քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքային կյանքին ակտիվ ներգրավվածություն ունենալու առաքելությունը:
Միջոցառման ընթացքում կենտրոնի համակարգող Հռիփսիմե Հովհակյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ծրագրերում ընդգրկված երիտասարդների ձեռքբերումները, միջազգային համագործակցությունների շրջանակը և այլն:
Հավելենք, որ Արմավիրի երիտասարդների տունը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ եւ սկզբունքներով աշխատող նմանատիպ 5 կենտրոններից մեկն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2022 թվականին՝ Արմավիրի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնի աշխատակիցների եւ սաների կողմից պարբերաբար իրակացվում են համայնքանպաստ բազմաոլորտ նախագծեր:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝
- մասնագիտական կողմնորոշում
- քաղաքացիական կրթություն
- բովանդակալից ժամանց
- կյանքի հիմնարար հմտություններ
- առողջ ապրելակերպ
- առաջնորդություն և նախաձեռնողականություն։