Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար–քննարկում՝ հայտարարագրերի վերաբերյալ
12.03.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, ինչպես նաև շահերի հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպման նպատակով սեմինար–քննարկում է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանների համապատասխան ներկայացուցիչները։
Հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվել են հայտարարագրմանն առնչվող օրենսդրական կարգավորումները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, բովանդակային և տեխնիկական ցուցումներ՝ մանրամասնելով, թե ինչպես է անհրաժեշտ լրացնել հայտարարագրի համապատասխան դաշտերը։