Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնք

12.03.2025

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր։

Բագարան բնակավայրում մարզի ղեկավարն այցելել է նախկին կենցաղի տան տարածք, որն այժմ վերանորոգվում է որպես հանդիսությունների սրահ և շինարարական աշխատանքների ավարտից հետո կծառայի սահմանամերձ Բագարանի և հարակից բնակավայրերի բնակիչների համար:

2023թ․ հավանության արժանացած սուբվենցիոն ծրագիր է՝ 39․6 մլն դրամ արժեքով, որի 60%-ը համաֆինանսավորվելու է պետական բյուջեից, իսկ 40%-ը՝ համայնքային բյուջեից։

Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Շրջայցի ընթացքում Արգիշտի Մեխակյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, նախագծային լուծումներին և առաջիկա անելիքներին։
Հաջորդիվ մարզպետն այցելել է Բագարան և Երվանդաշատ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ, որտեղ դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքին և զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35