Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է 2025 թ․ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը
14.03.2025

Ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ:
Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը, նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։
Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս:
Մանրամասները՝ տեսանյութում.