Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանը մասնակցել է Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը

14.03.2025

Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը Փարաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ մասնակցել է Արևաշատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ԱԺ պատգամավոր Էդգար Հակոբյանը, համայնքների վարչական ղեկավարներ, բնակիչներ և այլ հյուրեր:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ մարզի ղեկավարն իր ելույթում կարևորեց նախադպրոցական կրթության նշանակությունը երեխաների կյանքում՝ ընդգծելով, որ երեխաների կրթությունը, դաստիարակությունը և մշակութային զարգացումը մեր երկրի համար կարևորագույն հարցերից են, քանի որ մեր երկրի ապագա հաջողությունները կախված են մեր երեխաների ստացած կրթությունից:
Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Արգիշտի Մեխակյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել աշխատակիցների և ծնողների հետ:
Նշենք, որ մանկապարտեզը կառուցվել է 2020 թվականին հավանության արժանացած սուբվենցիայի ծրագրով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120․3 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 50% պետության և 50% համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ:
2023թվականին հավանության արժանացած սուբվենցիայի մեկ այլ ծրագրով էլ (35․02 մլն դրամ՝ 70%-ը պետության և 30%-ը համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ) կառուցվել է մանկապարտեզի կոյուղու հորը և բարեկարգվել տարածքը:

Ուրախությամբ պետք է նշենք, որ 2021 թվականից մինչև օրս համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև պետական և այլ ծրագրերով Արմավիրի մարզում բացվել է 19 մանկապարտեզ, ևս 11-ը նախատեսվում է բացել 2025 թվականի ընթացքում:
2025թ. ընթացքում Արևաշատի մանկապարտեզն Արմավիրի մարզի 2-րդ բացված մանկապարտեզն է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 17:05:22