Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են բնապահպանական հարցեր

18.03.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և բնապահպանական հարցերով ակտիվ քաղաքացիներ։

Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, լսել առաջարկությունները, քննարկել, թե ինչ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել, միջոցառումներ կազմակերպել բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Արգիշտի Մեխակյանն իր խոսքում ընդգծել է, որ անհրաժեշտ է համայնքապետարանների և այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցությամբ աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում` բնապահպանական խնդիրների նվազեցման ու կանխարգելման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 17:05:22