Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում. Կաթիլային համակարգ

19.03.2025

Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում
Մաս 1․ Կաթիլային ոռոգման համակարգ
 Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի ոռոգման գործընթացի ճիշտ կազմակերպումը: Կաթիլային ոռոգման համակարգը ոռոգման նորագույն տեխնոլոգիաներից ամենատարածվածն է:
Կաթիլային ոռոգման առավելությունները

  • Բերքատվության աճ՝ 20-50%-ով
  • Բերքի որակի բարձրացում
  • Ջրի տնտեսում՝ 40-70%-ով` կախված հողակլիմայական պայմաններից, տնտեսապես ավելի շահութաբեր
  • Այգու հավասարաչափ ոռոգում
  •  Աէրացիոն բարենպաստ պայմաններ բույսի արմատամերձ շերտում
  •  Ջրալուծ պարարտանյութերի արդյունավետություն՝ մինչև 80%
  •  Չոր միջշարային տարածություններ
  • Մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտության նվազում
  • Մեծ թեքությամբ և բարդ ռելիեֆով տեղանքներում կիրառման հնարավորություն
  • Հողի էրոզիայի վտանգի բացառում
  •  Ջրի ֆիլտրացիոն և գոլորշիացման կորուստների նվազում
  • Հողի փխրունության պահպանում, խտացման և մակերեսի կեղևակալման բացառում
  • Գրունտային ջրերի մակարդակի պահպանում
  • Ջրաբաշխման և ջրման գործընթացների ավտոմատացման հնարավորություն
  • Ոռոգմանը զուգահեռ այգու ամբողջական խնամքի իրականացում
  • Բերքի և պտղի համաչափ աճ
  • Մարդկային գործոնի կրճատում և ժամանակային ռեսուրսի խնայում

Կաթիլային ոռոգումը ոչ միայն ապահովում է արդյունավետ ջրօգտագործում, այլև նպաստում է բերքի որակի ու ծավալի բարձրացմանը՝ դարձնելով այն անփոխարինելի տեխնոլոգիա ժամանակակից գյուղատնտեսության մեջ։ Ոռոգման այս եղանակն արդյունավետ է մեր բնակլիմայական պայմաններում աճող և գյուտնտեսության մեջ առկա գրեթե բոլոր ավանդական պտղատեսակների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 17:05:22