Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Արմավիրի մարզային փուլը
19.03.2025
Մարտի 4-ին ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցեցին համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցների թիմերը:
Մարզային փուլում 10-12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավեց Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը:
13-15 տարեկանների խմբում առաջին տեղը գրավեց Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերն առաջիկայում կմասնակցեն հաջորդ՝ միջմարզային փուլի մրցումներին:
Մարզային փուլում 1-3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով: