Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներն այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
19.03.2025
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՀՀ մարզերի դպրոցականների ներգրավմամբ ուսումնական պարապմունքներ անցկացնելու նպատակով մարտի 10-14-ը ակադեմիա են այցելել մարզի հանրակրթական դպրոցների ավագ դասարանների շուրջ 468 աշակերտ և 20 զինղեկ:
Դպրոցականները նախապես կազմված օրվա կարգացուցակի համաձայն շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, ծանոթացել են ակադեմիայի ընդունելության կարգին, ռազմակրթական նորացված ծրագրերին, կեցության պայմաններին, ուսումնանյութական բազային: Աշակերտներին ներկայացվել է նաև պետության կողմից զինծառայողներին տրամադրվող բազմաթիվ արտոնությունները և սոցիալական երաշխիքները։
Ակադեմիայի սպաներն ու դասախոսները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են սպա դառնալու առավելություններն ու ռազմական ակադեմիայում ուսանելու առանձնահատկությունները: