Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

19.03.2025

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը:

Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Ավելին՝ https://escs.am/am/news/28075
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 20:28:45