Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ
22.03.2025
Մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին: