Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին

26.03.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հինադրամի և Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի համագործակցությամբ Արմավիր քաղաքի Արվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել ցուցահանդես–համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։

Միջոցառմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հինադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի պետական քոլեջի մանկավարժներ, ուսանողներ, այլ արվեստասերներ։

Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան տրիոյի երաժիշտները ներկայացրել են հատվածներ մեծանուն կոմպոզիտորի «Երջանկություն» և «Գայանե» բալետներից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 17:39:20