Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

27.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Նիստին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։

Քննարկվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեների մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։

Քննարկվել են խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կուղարկվեն վարչապետի աշխատակազմ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 15:28:26