Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 113 մլն ՀՀ դրամ
27.03.2025

Կառավարության որոշմամբ՝ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականի բյուջեից ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 113 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝
- Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ-42 մլն ՀՀ դրամ–960 մ, աշխատանքներն ավարտված են։
- Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի թիվ 16 փողոցի և Աբովյան թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգում-38 մլն ՀՀ դրամ- 500մ, աշխատանքներն ավարտված են։
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ս․ Նովա փողոցի Արարատյան- Ջիվանի հատվածի, Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում-32մլն ՀՀ դրամ, 2,4 կմ, աշխատանքներն ավարտված են։