Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը
28.03.2025
Վաղարշապատի Գր․ Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից կազմակերպված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը, որին ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։
Արդեն 10-րդ անգամ կազմակերպվող մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու և խրախուսելու տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողներին։
Մանվել Մելիքյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի անունից ողջունել է ներկաներին, կարևորել նման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն իր ուրույն նշանակությունն ունի դպրոցականների կյանքում։
Հավելենք, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 1600 աշակերտներ Հայաստանից և արտերկրից, որոնց լավագույն աշխատանքները նախընտրական փուլերից հետո ներկալացվելու են հանրապետական փուլում։