Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության որոշմամբ գումար է տրամադրվել Արմավիրի մարզին՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
03.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025 թվականի բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 525 մլն 496 հազար դրամի չափով:
Հատկացված միջոցներն ուղղվելու են մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավմանը և նախադպրոցական հաստատությունների գույքի ձեռքբերմանը՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում:
Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
Ֆինանսական միջոցներ են հատկացնելու նաև Արմավիրի մարզի Խանջյան, Նորավան, Ալաշկերտ, Մեծամոր, Նորակերտ բնակավայրերի և Քարակերտ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցների տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նորոգման ընթացքում գտնվող Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցի համար հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերման նպատակով։