Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ

04.04.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Արաքսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, համայնքի բնակիչներ, հյուրեր։

Մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ Խորոնքի մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված նախադպրոցական կրթական հաստատություններից թվով 5-րդն է։

Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ստեղծված հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ։

2022 թվականին հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրով Խորոնք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 158 մլն ՀՀ դրամ՝ 70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ ։

90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզին նոր գույք է տրամադրվել «Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրի շրջանակներում։

Այնուհետև Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Առատաշեն և Խորոնք համայնքների միջնակարգ դպրոցներ, շրջել կրթօջախներում, հետևել ընթացիկ դասապրոցեսին, քննարկել առկա խնդիրները։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի վերջին կանգառը եղել է Ֆերիկ համայնքի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցը, որտեղ ևս համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի հետ մարզի ղեկավարը շրջել է կրթօջախում, զրուցել աշխատակիցների հետ, քննարկել աշխատանքային հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23