Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն այս անգամ Արմավիրի մարզում էր

05.04.2025

Այսօր Արմավիրի Մշակույթի տանը կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որի ընթացքում շուրջ 350 կրթարշավի գաղափարակիցներ բացառիկ հնարավորություն ունեին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի` կրթվելու կարևորությանն ու դրա կախադրական ուժի մասին պատմող ոգեշնչող բանախոսություններին:

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և իր բանախոսությամբ հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց շարժման տեսլականը, գաղափարական հիմքերը և այն հասարակական լայն շարժումը, որն արդեն ձևավորվում է երկրի տարբեր համայնքներում։


Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ փոքրիկ մշակութային ընդմիջում՝ Արմավիրի արվեստի դպրոցի երգչախմբի և «Ռոզի» պարային համույթի կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35