Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ
07.04.2025

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Մայրը նվիրումի, բարության, հավատարմության, անսահման սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ այս գեղեցիկ օրը համընկնում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ։
Հայ կինը, մայրը պատմության բոլոր էջերում հանդես է եկել, որպես հայրենանվեր և անձնազոհ կերպար՝ դաստիարակելով հայրենասեր սերունդներ։ Նա, պահպանելով ազգային դիմագիծը, սերնդեսերունդ փոխանցել է հայի ու հայկականության շունչը՝ տարածելով խաղաղություն, բարություն, սեր ու ջերմություն։
Սիրելի՛ կանայք, ձեր դերն անգնահատելի է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգի բարդ ու պատասխանատու աշխատանքում։
Շարունակե՛ք լինել նույնքան վճռական, կամային և նպատակասլաց՝ կյանքի կոչելով ձեր նվիրական երազանքները։
Թող հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցեն ձեզ կյանքի բոլոր օրերում։
Եղե՛ք սիրված, գնահատված ու երջանիկ։