Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

07.04.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:
Ոլորտային ղեկավարները ներկայացրեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքի, 2025 թվականի ընթացքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի, «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի և հակակարկտային կայանների ապակոնսերվացման աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին:
Քննարկվեցին նաև մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական հարցերը, որի պատշաճ կազմակերպման վերաբերյալ մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին տվեց հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35