Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր

07.04.2025

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ակնաշեն բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։
Շուրջ 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 280 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների որակին, իրականացված աշխատանքների ծավալներին ու կառուցվող ապաստարանի պայմաններին։ Ներկա պահին ավարտվել են ներքին հարդարման աշխատանքները, ընթացքի մեջ են բակի բարեկարգման աշխատանքները։
Նշենք, որ Ակնաշենի մանկապարտեզի շահագործմամբ` Արաքս համայնքի բոլոր 13 բնակավայրերը կունենան նախադպրոցական ուսումնական հաստատություններ, ինչն էական քայլ է կրթական հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40