Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

08.04.2025

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում

Ավելին՝ https://mlsa.am/news/907
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 17:48:29