Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, Արմավիր քաղաքի թիվ 5 և թիվ 11 մանկապարտեզներ

09.04.2025

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ տնօրեն Ջեմմա Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացիկ դասապրոցեսին, գործող կրթական ծրագրերին, զրուցել մանկավարժների և ուսանողների հետ։

Մարզպետին ներկայացվել են դասասենյակները՝ ըստ մասնագիտական ուղղվածությունների։ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանողները ներկայացրել են իրենց գործնական աշխատանքի արդյունքում ստացված գունավոր խմիչքը։

Այնուհետև Արգիշտի Մեխակյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 5 և թիվ 11 մանկապարտեզներ։

Թիվ 5 մսուր-մանկապարտեզի սեյսմազինվածության ուժեղացման և մասնակի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ ՀՀ կառավարության, Ճապոնիայի դեսպանատան և USAID-ի աջակցությամբ, որի արժեքը կազմում է շուրջ 147 մլն ՀՀ դրամ։

Վերոնշյալ ծրագրերով իրականացվող աշխատանքներին կհաջորդեն մանկապարտեզի ամբողջական հիմնանորոգումն ապահովող աշխատանքները՝ այդ թվում բակային տարածքի բարեկարգումը։ Ծրագիրը կիրականացվի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որի նախնական արժեքը 370 մլն ՀՀ դրամ է։

ՀՀ կառավարության աջակցությամբ նաև կիրականացվի մանկապարտեզի կահավորումը՝ նոր, ժամանակակից գույքով և տեխնիկայով։

2024թ․ սուբվենցիոն ծրագրով Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 279 մլն ՀՀ դրամ, որից 70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ 165 սաների համար նախատեսված կառույցը բաղկացած է երկու մասնաշենքից։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզն ամբողջությամբ, գազաֆիկացնել և կառուցել ջեռուցման համակարգ։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը հետևել է կատարվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ կարևորելով աշխատանքի որակը և նախանշված ժամկետների պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 17:42:36