Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը
09.04.2025
Արմավիրի համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որին մասնակցում են Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցները։
Արգիշտի Մեխակյանը ողջունել է ներկաներին, հաջողություններ մաղթել մասնակից թիմերին և նշել, որ ցանկալի է վերականգնել ավանդութը, և մրցաշարը դարձնել ամենամյա։
Մրցաշարին մասնակցում են 11 թիմեր։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանի` խորհրդանշական առաջին քայլը կատարելով` խաղը մեկնարկեց։
Հավելենք, 1-3–րդ տեղ գրավող թիմերը կպարգևատրվեն ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրերով, մեդալներով ու գավաթով։
Մրցաշարի առաջին օրվա արդյունքներն են՝
- «Արմավիր» ՋՕԸ-2,5-Արմավիրի մարզի դատախազություն-1,5
- Մարզպետի աշխատակազմ-3-Արմավիրի համայնքապետարան-1
- Խոյի համայնքապետարան-3–«Շենիկ» ՋՕԸ -1
- ՀԱԷԿ-4–Գազպրոմ Արմենիա -0
- Մեծամորի համայնքապետարան-4–Փարաքարի համայնքապետարան-0: