Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց քննարկում՝ համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների, հասարակայնության հետ կապերի ղեկավարների հետ
09.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց հանդիպում-քննարկում՝ մարզի համայնքների կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների ղեկավարների և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հետ:
Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել և մշակել խրախուսման մեխանիզմներ, կազմակերպել իրազեկման արշավներ՝ խթանելով արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների մասնակցությունը կամավոր ատեստավորման գործընթացում:
Աշխատանքային քննարկման ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին նախորդ տարվա ցուցանիշները, առկա խնդիրները, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում վերոնշյալ աշխատակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված հարցեր: