Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնամատարության ինստիտուտի վերաբերյալ

10.04.2025

Երեխայի կենսաբանական ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու անհնարինության դեպքում որպես լավագուն այլընտրանք պետությունն առաջարկում է խնամատարության ինստիտուտը, որտեղ երեխան մեծանում է ընտանիքահեն միջավայրում, և խնամատար ծնողը ստանում է վարձատրություն իր կատարած աշխատանքի դիմաց, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամք և դաստիարակություն իրականացնելու համար։ Խնամատարության գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշման «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու» կարգի համաձայն։

Այն քաղաքացին, ով ցանկանում է իրականացնել խնամատարություն և դառնալ խնամատար ծնող պետք է դիմի մարզերի դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմ, իսկ Երևանի դեպքում Երևանի քաղաքապետարան։

ՀՀ Արմավիրի մարզում այս պահին չորս խանամատար ընտարքներում խնամք և դաստիարակություն են ստանում չորս հոգեզավակներ։ Հարկ է նշել, որ խնամատար ընտանիքներից մեկը իրականացնում է մասնագիտացված խնամատարություն։

Ստանձնելով խնամատարություն, դառնալով խնամատար ծնող և գոնե մեկ երեխայի տալով ընտանեկան միջավայր, մենք կարող ենք փոխել այդ երեխայի աշխարհը։ Միացեք խնամատար ընտանիքների հրաշալի համայնքին, հավատացեք նրանք կյանքեր են փոխում, նրանք ճակատագրեր են փոխում և, ի վերջո, նրանք հրաշալի ապագա են ստեղծում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 17:42:36