Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր

10.04.2025

Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝

 «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025 - 2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։

 Հայաստանի Հանրապետությունում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 17:42:36