Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնապահության ճյուղերը զարգացնելու, պետական աջակցության ծրագրի մասին
11.04.2025
Ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնապահության ճյուղերը զարգացնելու, պետական աջակցության ծրագրի մասին ևս մեկ անգամ իրազեկելու և ծրագրերի շահառուների հետ հանդիպելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Խոյ համայնքի Մրգաստան բնակավայրի բնակիչ, Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագրի շահառու Խաչատուր Հովհաննիսյանի և Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ, Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու Տիգրան Նավասարդյանի տնտեսություններ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանների ոլորտային պատասխանատուները, բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչներ:
Փորձացուցադրական այցի շրջանակներում տենտեսվարողները ներկայացրեցին պետական աջակցության ծրագրերով իրականացրած աշխատանքները՝ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատունը և «Խելացի» անասնաշենքի հնարավորությունները, պատասխանեցին բնակիչներին հուզող հարցերին, ծանոթացան գյուղատնտեսական գործող ծրագրերին: