Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Ծաղկունք և Ամբերդ բնակավայրեր

11.04.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնքի Ծաղկունք և Ամբերդ բնակավայրեր:

Ծաղկունք բնակավայրում մարզպետը հետևել մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին, ծանոթացել նախագծային լուծումներին, զրուցել շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ:

Մանկապարտեզը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ, նախատեսված է 143 սանի համար և ունենալու է 4 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 440 մլն դրամ։

Հաջորդիվ մարզպետը ծանոթացել է Ծաղկունք բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքներին։

Ծրագրի ընդհանուր արժեքը 42,7 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%, իսկ համայնքի մասնակցությունը` 40%:

Ծրագրի իրականացման արդյունքում կվերակառուցվի 1200մ ոռոգման ջրագիծ, իսկ 1381 բնակիչ կհանդիսանա ծրագրի շահառու:

Մարզպետի հաջորդ կանգառն Ամբերդ բնակավայրն էր, որտեղ Արգիշտի Մեխակյանն այցելել է նոր կառուցվող դպրոցի շինարարական հրապարակ:

Դպրոցի կառուցման պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ծրագրի շինարարական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 755 մլն ՀՀ դրամ: Դպրոցի տեղ-հզորությունը նախատեսված է 230 աշակերտի համար:

Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, ավարտը նախատեսվում է 2027 թ-ին:

Համայնքային շրջայցի վերջում մարզի ղեկավարն Ամբերդ բնակավայրի վարչական շենքում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը՝ նշելով, որ հետևողական կլինի յուրաքանչյուր խնդրի՝ դրանց ըստ առաջնահերթության լուծումներ տալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35