Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է «Aratashen Winery» գինու գործարան
12.04.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Aratashen Winery» գինու գործարան։
Հանդիպումը նախաձեռնել էին մարզի գինեգործները, ովքեր միաժամանակ հանդիսանում են «Արմավիրի մարզի խաղողագործության, գինեգործության և գինու տուրիզմի զարգացման» ՀԿ անդամներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզում գինու տուրիզմի խթանմանը, ինչպես նաև ճանաչողական միջոցառումների և փառատոնների կազմակերպման հնարավորություններին ու գաղափարներին։
Այսպիսի ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական՝ համագործակցության մեջ ներգրավելով տարբեր ոլորտների գործընկերների։