Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել

14.04.2025

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:

Ոլորտային ղեկավարները ներկայացրեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման մասնակցությանը խթանող իրազեկման արշավի, մարզում իրականացվող պետական աջակցման ծրագրերի, ինչպես նաև մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական հարցերի վերաբերյալ։

Քննարկեցին աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին տվեց հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 18:25:33