Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետն այցելել է Արմավիրի թիվ 10 հիմնական, Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներ

15.04.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի թիվ 10 հիմնական, Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներ:

Դպրոցների տնօրենության ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել է առկա վիճակին, իրականացված ծրագրերին, կարիքներին ու գույքային պահանջարկին:

Մարզի ղեկավարը զրուցել է դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողների հետ, լսել դպրոցներում առկա խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացված ծրագրային առաջարկությունները:

Դպրոցների տնօրենները ներկայացրել են նաև վերջին տարիների ընթացքում դպրոցներում կատարված աշխատանքները, իրականացված պետական ծրագրերը և այլն:

Շրջայցի ընթացքում արձանագրված թերությունների վերաբերյալ մարզպետ Արգիշտի Մեխակյանը տվել է հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40