Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2025

Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Որպես պետականության հենասյուներից մեկը՝ դուք ձեր ամենօրյա ծառայությամբ, հաճախ դիմագրավելով դժվարություններ, վտանգներ՝ մեծ պատասխանատվությամբ և պատվով հաղթահարում եք ամենօրյա մարտահրավերները, որն էլ հասարակության հանդեպ վստահության ամրապնդմանն ու պետականության կայացման կարևոր բաղադրիչներն են։

Հարգելի՛ ոստիկաններ, այս օրը մեծ հնարավորություն է՝ արժանին մատուցելու մեր երկրի իրավակարգի պահպանության, հասարակական կարգի ամրապնդման և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ձեր կարևոր և պատասխանատու առաքելությանը։

Թող ձեր ծառայությունը լինի անվտանգ: Ձեզ մաղթում եմ առողջություն, ուժ և համբերությունը՝ ի շահ մեր երկրի խաղաղության ու կայունության։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին՝ իրենց նվիրվածության, արհեստավարժության և հայրենասիրության համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35