Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետն այցելել է Արմավիրի թիվ 8 հիմնական, Արմավիրի թիվ 3 հիմնական և Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցներ

16.04.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն իր աշխատանքային թիմի հետ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 8, թիվ 3 և թիվ 9 հիմնական դպրոցներ։

Մարզպետը շրջել է դպրոցներում, այցելել դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, աշխատակիցների և աշակերտների հետ։

Այցի նպատակն էր տեղում գնահատել ուսումնական հաստատությունների ընդհանուր վիճակը, պարզել՝ ինչ խնդիրներ կան, ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը, ինչ ծրագրեր են արդեն իրականացվել և որոնք են մոտակա առաջնահերթությունները։

Մարզպետը կարևորել է նաև լաբորատոր գույքի նպատակային օգտագործումը և դրա արդյունավետությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35